Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու են բարձ­րա­նում տաք­սի ծա­ռա­յութ­յան սա­կագ­նե­րը

Ինչու են բարձ­րա­նում տաք­սի ծա­ռա­յութ­յան սա­կագ­նե­րը
22.11.2019 | 01:18

Վեր­ջին օ­րե­րին GG առ­ցանց ծա­ռա­յու­թյու­նը ա­ռա­վո­տյան և ե­րե­կո­յան պիկ ժա­մե­րին գրե­թե կրկ­նա­կի բարձ­րաց­րել է սա­կագ­նե­րը։ Նախ­կի­նում նման պրակ­տի­կա կի­րա­ռում էին նաև առ­ցանց տաք­սի այլ ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ GG-ն ծա­ռա­յու­թյան բջ­ջա­յին հա­վել­վա­ծից օգտ­վող հա­ճա­խորդ­նե­րին սա­կագ­նա­յին փո­փո­խու­թյան մա­սին ծա­նու­ցել է նա­մա­կի մի­ջո­ցով. «Պատ­վեր­նե­րի նվա­զա­գույն ար­ժեք­նե­րը կա­րող են փո­փոխ­վել քա­ղա­քի ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նից ել­նե­լով, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա հա­մալ­րե­լու հա­մա­կար­գը նոր գոր­ծըն­կեր­նե­րով և զերծ մնա­լու նախ­կին ու­շա­ցում­նե­րից»։ Այ­սինքն՝ հա­ճա­խորդ­նե­րի գր­պա­նի հաշ­վին փոր­ձում են նոր վա­րորդ­նե­րի ներգ­րա­վել հա­մա­կարգ։


Իսկ պիկ ժա­մե­րը տևում են բա­վա­կան եր­կար‚ մաս­նա­վո­րա­պես‚ ե­րե­կո­յան պիկ ժամ կոչ­վա­ծը սկս­վում է մո­տա­վո­րա­պես 16.30-ից և ձգ­վում մինչև ա­սենք ժա­մը 20.30-ը։ Այս նո­րա­մու­ծու­թյու­նից վա­րորդ­նե­րը գոհ են‚ նշում են‚ որ խցա­նում­նե­րի պատ­ճա­ռով եր­կար ժա­մա­նակ են ծախ­սում մեկ պատ­վեր ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար‚ իսկ սա­կագ­նի բարձ­րա­ցու­մը փոխ­հա­տու­ցում է ժա­մա­նա­կի կո­րուս­տը։ Բնա­կա­նա­բար‚ այս փո­փո­խու­թյու­նից դժ­գոհ են տաք­սի ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վող­նե­րը։ Ե­թե վա­րոր­դի ժա­մա­նա­կի հա­վե­լա­ծախ­սը փոխ­հա­տուց­վում է բարձր սա­կագ­նով‚ ա­պա քա­ղա­քա­ցի­նե­րի մոտ տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակն է. խցա­նում­նե­րի մեջ մնա­լու հա­մար վեր­ջին­ներս ստիպ­ված են վճա­րել ա­վե­լի շատ։
Այս փո­փո­խու­թյու­նից հե­տո շատ քա­ղա­քա­ցի­ներ հարց­նում են՝ ար­դյոք առ­ցանց տաք­սի ծա­ռա­յու­թյուն­ներն ի­րա­վա­սու՞ են սե­փա­կան քմա­հա­ճույ­քով բարձ­րաց­նել-ի­ջեց­նե­լու տաք­սի ծա­ռա­յու­թյան սա­կագ­նե­րը՝ երբ և ինչ­քան ու­զեն։

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 4851

Մեկնաբանություններ